понедельник, 4 марта 2013 г.

Տանձ

Հայտնի է 60 տեսակ, Հայաստանում՝ 20: Մշակության մեջ կա մոտ 5000 սորտ: Կուլտուրական սորտերը հիմնականում առաջացել են հետևյալ տեսակներից՝ տանձ սովորական կամ անտառային (Pýrus communis), որը վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Արևմտյան և Միջին Ասիայում, տանձ կովկասյան (Pýrus cavcasica), տանձ ուսուրիական (Pýrus ussuriensis), տանձ չինական (Pýrus serotina), ձյունատանձենի (Pýrus nivalis): Տանձենու բարձրությունը 15-20մ է: Սաղարթը սեղմված է, բրգաձև, ուժեղ ճյուղավորված: Արմատային համակարգն առանցքային է, քիչ ճյուղավորված: Տերևները ձվաձև են, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնավոր:

Комментариев нет:

Отправить комментарий