среда, 6 марта 2013 г.

Թթենի


Թթենի կամ թթի ծառ (լատ.՝ Morus), ազգը բույսերի ընտանիքր թթային, բաղկացած է 10—16 տեսակի տերևաթափ ծառերից, տարածված է Ասիայի Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի տաք, միջին և միջարևադարձային գոտիներում: Թթենին լայն տարածում ունի Հայաստանում և Արցախում, այն նաև աճում է Ռուսաստանում Ուկրաինայում,Ադրբեջանում և Մոլդովայում:
Երիտասարդ տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից ավել: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, հատկապես երիտասարդ թուրմերի վրա, ծայրերից ատամնավոր. Պտուղը — բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:
Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին:
Հայաստանում թթենու պտուղը՝ թութը, օգտագործում են որպես թեթև ամառային սնունդ: Պատրաստում են դոշաբ: Հայտնի է «Ղարաբաղի թթի օղին»: Թթենու տերևներըմետաքսի թրթուռի սնունդ են հանդիսանում, որի շերամից պատրաստում են մետաքս: Ղարաբաղում հայտնի են մետաքսի պատրաստման ձեռներեցներ: Թթենին օգտագործում են երաժշտական գործիքներ պատրաստելիս:

вторник, 5 марта 2013 г.

Շնաձուկ և կատվաձուկ


Շնաձկները և կատվաձկները ձկների յուրատեսակ խումբ են կազմում, որի հիմնական տարբերիչ հատկանիշը աճառային կմախքն է:
Շնաձկները պատկանում են թերթախռիկավորների ենթադասի ձկների վերնակարգին: Հայտնի է 20 ընտանիք, մոտ 250 տեսակ: Հիմնականում տարածված են արևադարձային և հեռավորարևելյան ծովերում: Ունեն իլիկաձև մարմին. երկարությունը 0,5 մ-ից (սև ծակող շնաձուկ) 20 մ է (հսկա շնաձուկ), լողափամփուշտ չունեն: Նրանց հիմնական տարբերիչ հատկանիշն աճառային կմախքն է: Աճառից են կազմված նաև մեծ ականջներն ու քիթը:
Ձկնորսներն ու ծովայինները հաճախ են սարսափով արտասանում շնաձկան անունը, որովհետև նրանք խրտնեցնում ու ոչնչացնում են ձկներին, պատառոտում ձկնորսական ցանցերը, երբեմն էլ հարձակվում մարդկանց վրա: Շնաձկան գլխի ստորին մասում տեղավորված լայնական նեղ ճեղքի նմանվող երախում կա սուր ատամների (մինչև 3000 հատ) մի քանի շարք: Երբ ատամներից մեկն ընկնում է, մյուս շարքի նոր ատամը շարժվում է առաջ և փոխարինում նախկինին: Շատ շնաձկների մաշկը պատված է սուր փշեր ունեցող թեփուկներով, և երբեմն ժամում 40 կմ արագությամբ լողացող շնաձկան թեթև հպումն անգամ լուրջ վերքեր է հասցնում:
Շնաձկների մեծ մասը գիշատիչ է, նրանք սնվում են կենդանի կերով: Հսկա շնաձուկը սնվում է պլանկտոնով, ցլիկաձկները՝ փափկամարմիններով, սպիտակ կամ «մարդակեր» գիշատիչ շնաձուկը`  ձկներով, իսկ առավել խոշորները՝ փոկերով ու դելֆիններով:
Շնաձկները միմյանցից տարբերվում են չափերով և արտաքին տեսքով: Խիստ արտասովոր տեսք ունի մուրճ շնաձուկը, որին այդպես են անվանել հսկա մուրճի նմանվող գլխի պատճառով: Անսովոր է նաև սղոցաքիթը, որի երկարությունն ընդամենը 1–2 մ է, բայց շատ սպառնալից տեսք ունի: Նրա գլխի առջևի ոսկրային, կողքերին սուր փշերով ելուստը իրոք սղոցի է նման: Շնաձկների տեսողությունն ու լսողությունը թույլ են զարգացած, սակայն ունեն հրաշալի հոտառություն, որի շնորհիվ արագ գտնում են որսը: Նրանք ընկալում են նաև ջրի չնչին տատանումները, զգում նաև էլեկտրական ազդակները. ըստ երևույթին՝ որսին հետապնդում են նրա մարմնից հաղորդվող էլեկտրական ազդակների օգնությամբ:
Շնաձկները դնում են խոշոր, մաշկաթաղանթով պատված ձկնկիթ կամ էլ կենդանի ձագեր ծնում:
Շնաձկների միսն օգտագործվում է սննդի մեջ, լյարդից ստանում են յուղ, կմախքից՝ սոսինձ:
Սղոցաքիթ շնաձուկ
   Կատվաձկները 
պատկանում են շնաձկնանմանների կարգի ձկների ենթակարգին: Ապրում են ծովի հատակին: Նրանց մարմինն ու գլուխը մեջքափորային ուղղությամբ տափակացած են, որոշ տեսակներինը միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ: Մաշկը թեփուկազուրկ է կամ փշածածկ: Կատվաձկները դանդաղ են լողում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով մարմնի և գլխի կողքերին գտնվող մեծ լողակները: Նրանց պոչը երկար է ու բարակ, իսկ աչքերը տեղադրված են գլխի գագաթին: Փշապոչ կատվաձկների պոչի վրա կան թունավոր փշեր, որոնք թշնամիներից պաշտպանվելու միջոց են: Էլեկտրական կատվաձկները կարող են արտադրել էլեկտրական լիցքեր, որոնց օգնությամբ նրանք խլացնում են իրենց զոհին:

Օձեր

Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006թ. դրությամբ), ՀՀ-ում` 4 ընտանիքի 23 տեսակ։
Հայտնի են օձերի ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող տեսակների խմբեր։
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից - 12 մետր է, զանգվածը` 5 գ - 200 կգ։ Կյանքի տևողությունը 8-40 տարի է։
Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտ աջ ու ձախ աղեղները` ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս կուլ տալ բավական խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջավորություններից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջավորությունների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգաննէ. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով` փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում` լեշերով։
Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։
Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։

Կրիա


Կրիաներին, ոսկրային զրահի շնորհիվ, ոչ մի կենդանու հետ շփոթել չի լինի: Սակայն միանման են ոչ բոլոր կրիաները: Կրիաներ կան, որոնք ցամաքային են և ապրում են բացառապես ցամաքում, ուրիշներ էլ կան, որոնց կյանքը սերտորեն կապված է ջրի հետ: Այդպիսի տեսակների մեջ էլ կան այնպիսինները, որոնք ապրում են անուշահամ ջրերում, կան` որ ծովերում: Դրանցից շատերը հիանալի լողում են, ջրում արաաշարժ են ու ճարպիկ, չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ: Կան շատ փոքրիկ կրիաներ, կան և փղի չափ մեծերը, որոնց քաշը երբեմն հասնում է 400 կգ-ի:
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից` կոտիլոզավրերից: Դարավոր զարգացման ընթացքում նրանցիից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին: Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Այժմ հայտնի կրիաների 210 տեսակ: Նրանցից յոթը հանդիպում է նախկին ՍՍՀՄ-ում, որոնցից երեքը` միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները` նաև Հայաստանի տարածքում: Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում: Անուշահամ ջրերում ապրող կրիաները սնվում են մանր փափկամորթներով, ձկներով, երկկենցաղներով, հազվադեպ` բույսերով: Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել: Կրիաները ջերմասեր կենդանիներ են: Տարվա ցուրտ եղանակներին նրանք թմրած վիճակի մեջ են ընկնում և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել: Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում: Դնում են 1-ից 400 ձու: Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում: Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել: Սկզբնական շրջանում սրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է: Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում: Կրիաներն ապրում են շատ երկար, սակայն միշտ չէ, որ այդպես է:

Հացենի

Ընդհանուր բնութագիր

Տերևները բարդ են, հակադիր, կենտ փետրաձև, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ՝ խմբված հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։

Հայաստանում

ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։ Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկիհովիտ), Սյունիքի մարզումՍևանի ավազանում։

Կիրառություն

Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Գեղազարդարիչ են, կիրառվում են կանաչապատման համար։

Արմավենի

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում: Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում): ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը:
Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում` չճյուղավորված: Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ: Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից: Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև(կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն): Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը` մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ: Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է: Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են:
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն: Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա): Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է: Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին: Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին: Նրա չհասունացածընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է: Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ: Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ: Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են: Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ:
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի: Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից: Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում): Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ:

Հնդկական ընկույձ


Ամերիկայի բացահայտումը հարստություն և տնտեսական բարեկեցություն տվեց ոչ միայն Եվրոպային, այլ նաև ամբողջ աշխարհին: Կատոֆիլը, լոլիկը, սմբուկը, շոկոլադը և շատուշատ այլ մթերքներ, որոնք օգտագործում էին Հին Աշխարհի բնակիչները, սկսեցին մեծ եկամուտներ բերել: Դրանք ներկայումս հայտնի են և օգտագործվում են շատ պետությունների խոհանոցներում:

Ընկույզի տարբեր տեսակների մասին աշխարհn իմացավ աշխարհագրական հայտնագործությունների շնորհիվ: Դրանցից մեկը հնդկական ընկույզն է, որը Եվրոպա բերեցին պորտուգալացիները: Ներկայումս այդ ընկույզները շատ ազգերի մոտ ″դելիկատես″ են համարվում, և բացի առանձնահատուկ համից ունեն բուժիչ հատկություններ:

Հնդկական ընկույզները հարուստ են բարձրորակ սպիտակուցներով և ճարպերով, դրանցում կանածխաջրեր, օսլա, շաքար, ֆիտոստերոլներ, սննդաթելեր և ճարպաթթուներ, վիտամին ЕРРВ խումբհանքային էլեմենտներկալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, ամինաթթուներ` տրիպտոֆան, լիզին, մեթիոնին, գլիցին և այլն:

Այս բոլոր նյութերն ակտիվորեն աշխատում են ձեր առողջության բարելավման համար: Լավացնում են արյունատար անոթների վիճակը, խթանում ուղեղի, մարսողական համակարգի աշխատանքը և ամրապնդում իմունիտետը:

Հնդկական ընկույզի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը,թրոմբների գոյացումը, պաշտպանում է սիրտը և նվազեցնում հավելյալ ճնշումը, հեռացնում բորբոքումը, զգուշացնում օստեոխոնդրզի և արթրիտի առկայության մասին, կարգավորում է աղիների միկրոֆլորայի գործունեությունը, ինչպես նաև խթանում է սեքսուալ ակտիվությունը:

Հնդկական ընկույզն օգնում է պսորիազի, անեմիայի, դիստրոֆիայի, էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, թեթևացնում է ատամնացավը: Սակայն լնդերի հիվանդությունների ժամանակ ամբողջական հնդկական ընկույզի օգտագործումը չի խրախուսվում, քանի որ այն շատ պինդ կառուցվածք ունի:

Աշխարհի տարբեր երկրներում ընկույզների բուժիչ հատկությունները օգտագործում են տարբեր կերպ: Աֆրիկայում դրանց օգնությամբ ազատվում են տոքսիններից, Բրազիլիայում այն համարվում է սեռական ֆունկցիաները լավացնող միջոց, դրանցով բուժում են դիաբետը,բրոնխիտըգրիպը, մարսողության խանգարումները և ասթման: Լատինական Ամերիկայի այլ պետություններում դրանցով բուժում են անգինան և ֆարինգիտը, դրանցով ազատվում ենգորտնուկներից և պեպեններից, օգտագործում են որպես հականեխիչ միջոց:

Հնդկական ընկույզներն իսկապես ունեն հականեխիչ և հակաբակտերիալ հատկություններ, դրանք լավացնում են ախորժակը, աշխուժացնում և երիտասարդացնում են օրգանիզմը, վիտամին Е-իառկայության հաշվին ապահովում են ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում:

Դեղձենի


Հայտնի է 5 տեսակ: Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է: Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով: Ծաղիկները երկսեռ են, վարդագույն:
Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն: Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը): Սերմը հիմնականում դառն է: Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներ): Պտղամիսը սպիտակ է կամ դեղին: Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում: Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր: Օգտագործվում է թարմ և վերամշակված չիրկոմպոտջեմալանիմուրաբապովիդլոժելե: Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով: Բերքատվությունը՝ 200-400 ց/հա:

понедельник, 4 марта 2013 г.

Կատու

Ընտանի կատուներ կամ պարզապես կատուներ (լատ.՝ Felis catus) մորթավոր, ընտելացված և մսակեր կաթնասուններ, որոնք պատկանում են կատվազգիների ընտանիքին:
Կատուներն ընտելացվել են մարդու կողմից մոտ 10.000 տարի առաջ[1] և այժմ համարվում են աշխարհի ամենապոպուլյար ընտանի կենդանիները:[2] Ենթադրվում է, որ ժամանակակից կատուները ծագել է աֆրիկյան վայրի կատուներից (Felis silvestris lybica):
Սկզբնական շրջանում և մեր օրերում նույնպես, կատուներին պահել են, որպեսզի վերջիններս ազատվեն մկներից: Ժամանակի ընթացքում, սակայն, կատուներն իրենց լավ են դրսևորում նաև որպես կողակից:
Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծվագրլեոպարդյագուարլուսանհեպարդպումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ: Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ:

Լոլիկ


Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է: Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում: Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ` եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում:
Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ: Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն: Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք` երեխաների ու հիվանդների համար:
Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (CaNaMgFe և այլն)

Վարունգ


Վարունգ (Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն: Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը: Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում: Որպես աղցանային բանջար` օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը: Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. վարունգի պտուղների 94-96%-ը ջուրէ, իսկ մոտ 1-2%-ը` շաքար: Պարունակում է A և C վիտամիններ, սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է: Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը:
Վարունգն օգտագործվում է թարմ և թթու դրած վիճակում: Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը` պահածոներ պատրաստելու համար:

Կաղամբ


Կաղամբխաչածաղկավորների (Cruciferae) ընտանիքի Brassica ցեղին պատկանող բանջարեղեն, որը մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում: Հանդիսանում է հնագույն բանջարային մշակովի բույսերից և ունի հազարամյակների պատմություն:
Կաղամբն առավել հաճախ ասոցացվում է գլուխ կաղամբի հետ, որը ենթատեսակ է: Գլուխ կաղամբը լինում է 2 ձևի` սպիտակագլուխ (forma albd) և կարմրագլուխ (forma rubra): Օգտագործվում է բազմազան կերակուրների մեջ (հատկապես` տոլմայի), ինչպես նաև թթու և աղը դրած վիճակներում: Որոշ չափով մշակվում է նաև պահածոների արդյունաբերության մեջ:
Հանրային սննդում կաղամբն ամենագործածական բանջարեղենն է: Պարունակում է 10-12% չոր նյութ, հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, հանքային աղերով և C վիտամինով, չնայած, որ վերջինիս քանակը կախված է առավելապես կաղամբի տեսակից, հասակից, ինչպես նաև մշակման պայմաններից: Թթու դրած կաղամբի մեջ C վիտամինը գրեթե ամբողջությամբ պահպանվում է: Կաղամբը համեմատաբար ավելի պակաս չափով պարունակում է նաև կարոտինB1B2 և PP վիտամիններ:

Դդում

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային: Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա,վիտամիններ և այլն: Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա): Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն:

Ելակ


Ելակի պտուղները պարունակում են մարդու օրգանիզմի համար դյուրամարսշաքարներ 8-11%, օրգանական թթուներ` 1-1.5%, վիտամին A, C, երկաթիհանքային աղերֆոսֆորկալիումկալցիում և արոմատիկ նյութերԵլակըօգտագործում են թարմ և վերամշակված ձևովՊտուղների և հատապտուղներիմեջ ամենից շատ երկաթ պարունակում է ելակըժողովրդական բժշկությանմեջ ելակը օգտագործում են գաստրիտներիստամոքսի խոցիշաքարախտի,երիկամային և լյարդի քարերի ժամանակԵլակը արժեքավոր էսակավարյունության դեմԵլակից պատրաստում են մուրաբաներջեմեր,պովիդլոալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներԱյն դրական է ազդումերեխաների զարգացման վրա:

Ելակը պտղաբերման շրջան է մտնում տնկման երկրորդ տարվանից և 1 հեկտարից կարելի է ստանալ 60-70ց բերքԵլակը բազմամյա խոտաբույս էԵլակի տերևները միջինը ապրում են 60-70 օրԱմենաակտիվտերևագոյացումը ընթանում է մինչև ծաղկումըՊտղաբերման շրջանում տերևագոյացումը դանդաղում էայնտերևներըորոնք առաջացել են պտղաբերումից հետոապրում են 70-80 օր և ոչնչանում են ուշ աշնանը:Սեպտեմբեր ամսվա վերջում առաջացած տերևները ձմեռում են: Արտադրական տնկարկներում ելակը միևնույնտեղում բարձր բերք է ապահովում 2-3 տարիԵլակը կարելի է մշակել առանձին հողամասերում և երիտասարդայգիների միջշարային տարածություններումԵլակի համար պետք է ընտրել հարթ տարածքներորոնք ունենհարավային դիրքադրությունԵլակը կարելի է մշակել բոլոր տիպի հողերումբացի ճահճուտ հողերիմշակությանհամար ընտրված հողամասը պետք է ապահոված լինի ոռոգման ջրովԵլակը լավ է աճում բավարարխոնավությամբ ապահովվածբերրիօդաթափանցփուխր հողերումՀողամասը պետք է վարակված չլինիկոճղարմատավոր մոլախոտերովԼավ նախորդներ կարող են լինել շարահերկ մշակաբույսերը և բազմամյաբակլազգի խոտաբույսերըԱշնանը հողը պետք է փորել 30-35սմ խորությամբհողից հեռացնելով մոլախոտերիկոճղարմատներըԵլակի համար նախատեսված դաշտը պետք է պարարտացնել գոմաղբով` 4-5կգ/մնորմայով:Ելակի բազմացման հիմնական եղանակը հանդիսանում է բեխիկներով բազմացումըԵլակի յուրաքանչյուր թուփկարող է կազմակերպել միջին հաշվով մինչև 20-25 բեխիկյուրաքանչյուր բեխիկի վրա առաջացնելով 4-5 հատդուստր բույսՍածիլների մթերման ժամանակ առավելությունը պետք է տալ բեխիկների 1-2 ճյուղավորությանվրա առաջացած դուստր բույսերին:

Կան ելակի սորտերորոնք բազմացվում են թփի կիսման միջոցովՏնկումները պետք է կատարել ինչպեսգարնանըայնպես էլաշնանըՄեկ գծանի մշակության դեպքում շարքը շարքից պետք է լինի 60-70սմբույսըբույսից` 20-25սմԳարնան տնկումները պետք է սկսել մարտի կեսերին և ավարտել մինչև ապրիլի 15-20-ը:Աշնան տնկումները պետք է կատարել սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի կեսըՏնկման համար ընտրվածսածիլները պետք է լինեն առողջունենան 2-3 լավ զարգացած տերևտերևակոթուն և փնջային արմատներ`մինչև 5-7սմ երկարությամբՏնկելուց առաջ պատրաստում են փոքրիկ փոսերսածիլի արմատները փոսումտեղավորելուց հետո լցնում են հող և ձեռքով սեղմումՍածիլումից հետո դաշտը ջրում են. 1 դույլ ջրով ջրում են15-20 բույսՍածիլումից հետո դաշտը պետք է մուլչապատել 3-5սմ այրված գոմաղբովթեփով` 3-5սմ շերտով:

Ելակի տնկարկների խնամքի և վեգետացիայի ամբողջ ընթացքում միջշարային տարածություններըպետք է պահել մաքուր վիճակումհաճախակի փխրեցնել և ապահովել խոնավությամբ: Տարվաընթացքում ելակը պետք է ջրել 10-16 անգամՔաղհան փխրեցումները կատարում են 4-6 անգամԿարևորնշանակություն ունի մուլչապատումըորը բույսերի աճի և զարգացման համար ստեղծում է բարենպաստպայմաններկրճատելով ջրումների թիվըԱմեն բերքահավաքից հետո անհրաժեշտ է դաշտը ջրելԱյնտարածքներըորոնք նախատեսված չեն սածիլ ստանալու համարանհրաժեշտ է մաքրելպարբերաբարհեռացնելով առաջացած բեխիկներըորոնք ավելորդ սննդանյութեր են ծախսում և իջեցնում բերքատվությունը:Մշակության մեջ տարածված սորտերը լինում են մանրապտուղ և խոշորապտուղբազմանում են բեխիկներով ևսերմերովՍորտերի գերակշռող մասն ունեն կարմրագույն պտուղներկան նաև սպիտակ և դեղնավունՇատտարածված սորտեր ենԱդաԴրուժբաԳորաՌեդՌիչ և այլնԵլակի պտուղների հասունացումը կարելի էարագացնել 20-25 օրովդրանք պոլիէթիլենային թաղանթների տակ մշակելով: