воскресенье, 3 марта 2013 г.

Պանդա


Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում: Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ: Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը:
Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826—1900) շնորհիվ: Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին: Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով: Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են: ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից: Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով: Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով: Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն: Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համարմահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում:

Комментариев нет:

Отправить комментарий