четверг, 31 января 2013 г.

Ակրոստիկոս


Խաս  ու ղումաշ շորերով
Արևի  ջերմ  շողերով
Ղողանջն  ես աշնան`
Որդան   կարմիր,
Ղողանջը  բերքի ու բարիքի

Աշունը մեր բակում

Մեր   բակում որդան  կարմիր աշուն  է: Վայրի  խաղողի  որթերը   աշնան արևի  տակ  կարմրին  են  տալիս:Որթերի  վրա  դեղին  արևի  նման  թափվել  են  դեղին տերևները:Աշունը  մեր բակում   շատ  շքեղ  է.մի  կողմում  ոսկեդեղին ծառեր,մյուս  կողմում  դեռ  կանաչ  ծառեր: ՈՒ  այս  ամենի  մեջ  վառվում  է  խաղողի  որթը կարմիրով,դեղինով,կանաչով: Իսկ  սև ասֆալտը  դարձել  է  դեղնազոծ  գորգ:

Փաթիլի երազը

Քամին   մեղմ  օրորում  էր  ճերմակ-ճերմակ   փաթիլներին: Մի  փաթիլ, որը  նման  չէր  մյուսներին, պարում   էր  օդում, գրկում   մյուս   փաթիլներին: Նա այնքան  բազմերնգ  էր, որ  իր  շուղերով   առանձնանւմ  էր  բոլորից: Փաթիլները  հանդարտ  իջնում  էին  գետերին: Լուսաշող  փաթիլը  կամաց   իջավ ու նստեց ծառի  միակ   տերևի  վրա: Չզգաց, թե ինչպես  էր   քնել, բայց երբ   արթնացավ, իր  հարևան  փաթիլներին պատմեց   երազը: Ես  զարդն էի մի  շքեղ  տոնածառի, որի վրա   այնքան  խաղալիքներ կային, այնքան  լույսեր   կար: Բոլորը զարմացան, որ  ես չեմ  հալչում, այլ տոնածառի    կատարին   աստղ` շողշողում  էի  ու ջերմացնում  բոլորին:Ինչ  հրաշալի    երազ   էր:

Ծառահանդես

Ամառային  այգին  շողշողում  էր  արևային   գույներով: Այգում  պարահանդես    էր: Գույների  շողամրցում: Ծառերը  ներկել  էին   իրենց   ողջ   շքեղությամբ: Բոսոարագույն  հագուստներով  նազում  էր  բալենին: Ոսկեդեղին   ու  փայփլւն  հանդերձներով  շորորում  էին  կեռասենին, սալորենին: Հանկարծ  բոլորը  մի պահ    քարացան.շուրջը    լցվեց   արևային ոսկեդեղին  ցոլքերուվ: Տիեզերական  պտուղն  էր   ճեմում`   արքայական  ծիրանի  հագած:Ով  կհախթեր, եթե   ոչ  ամենահայկական պտուղը  ծիրանը: Տոնահանդեսում հաղթեց   կենաց  պտուղ`  որպես  սիրո  պտւղ: Դա  միակ  պտուղն  է   որ  ձեռքով բաժանվւմ  էր երկու  մասի:  

































                                                                                                           

Հայրենիք

Ես   լույս   աշխարհ   եկա   և  առաջին  բանը  որ   տեսա,դա  գեղեցիկ  ժպիտով  ողողված  մի  դեմք   էր.մայրս   էր;Հետո  պատւհանից  տեսա  արևը,կապույտ  երկինքը;Երբ  մայրիկս   հետ      տուն  գնացի, ջերմ  ժպիտներ   տեսա;Հետո,հետո`  տարիներ   անցան,ես    մեծացա    ու արդեն   դպրոց   եմ   գնւմ  .նոր   մարդիկ,նոր  դեմքեր  ու   նոր  ժպիտներ;Այդ   բոլորը իմ   հայրենիքն  է,ուր  ես  ապրւմ   եմ,Հայաստան  աշխարհն   է;