понедельник, 4 марта 2013 г.

Դդում

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է: Հայտնի է 13, ՀՀ-ում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային: Արմատային համակարգն առանցքային է: Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ: Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական: Ծաղկում է մինչև ուշ աշուն: Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների: Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա,վիտամիններ և այլն: Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց: Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա): Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն:

Комментариев нет:

Отправить комментарий