воскресенье, 3 марта 2013 г.

Նապաստակ


Նապաստակներ (լատ.՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ ` գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։
Մարմնի երկարությունը․50-60 սմ է, կենդանի զանգվածը` 4-5, երբեմն` մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը` կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է։ Ձմռանը գույնը չի փոխում։
Ակտիվ է մթնշաղին, մասմամբ` գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի։ Ունի որսարդյունագործ նշանակություն։ Միսը համեղ է, մորթին` էժանագին։ Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը։ Կարող է տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Комментариев нет:

Отправить комментарий