понедельник, 4 марта 2013 г.

Վարունգ


Վարունգ (Cucumis sativus), դդմազգիների ընտանիքին (Cucurbitaceae) պատկանող բանջարեղեն: Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը: Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում: Որպես աղցանային բանջար` օժտված է համի բարձր հատկություններով և նպաստում է կերակուրների լավ մարսելիությանը: Սննդանյութերով, սակայն, առանձնապես հարուստ չէ. վարունգի պտուղների 94-96%-ը ջուրէ, իսկ մոտ 1-2%-ը` շաքար: Պարունակում է A և C վիտամիններ, սակայն ենթադրվում է, որ վարունգի մեջ ամենաարժեքավորը հիմնային բնույթի հանքային միացություններով հարուստ լինելն է: Վերջիններս նպաստում են սպիտակուցների ավելի լավ յուրացմանը և օրգանիզմի նորմալ գործունեությանը:
Վարունգն օգտագործվում է թարմ և թթու դրած վիճակում: Պահածոների արդյունաբերության մեջ օգտագործվում է վարունգի պաստերիզացված պտուղը` պահածոներ պատրաստելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий