воскресенье, 3 марта 2013 г.

աղվես


Ընդհանուր տեղեկություններ

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:Տարածման վայրերը
Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու: Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում:

[խմբագրել]Սնունդը

Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներավազամկներճագարամուկառնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանմանվնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով:

[խմբագրել]Բազմացումը և ձագեր

Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ:

Комментариев нет:

Отправить комментарий