воскресенье, 24 февраля 2013 г.

Ընտանիք

Արամը  և  Վահանը  եղբայրներ  են:Նրանց  ազգանունը  Դանիելյան  է:Տղաների  հայրիկի անունը Սուրեն  է:Մայրիկին    անվանում  են  Անուշիկ:

Մեր տունը

Մենք  ապրում  ենք  Օշականում:Օհան պապս  է  կառուցել  մեր  տունը:Ամեն  օր  պապիս մենք   օգնում   ենք:

Օղակավարը

Օղակ-օղակ  շարվել   են  օրիորդ Օֆելյայի   աշակերտները:Օղակավարը  Ոսկեհատն  է:


Օձն ու ոզնին

Օձն  ու   ոզնին մի  օր  բարեկամացան:Օձն  էլ չէր  խայթում:Ոզնին  էլ  սկսեց  չծակել:

Օրին ու Օնիկը

Օգոստոսւ   վերջին  օրերն   են:Օրին  և   Օնիկը  դպրոց  պիտի  գնան:

пятница, 22 февраля 2013 г.

Իմ հետաքրքիր օրերից մեկը

Ես   մի   օր   դասի  չէի  գնացել:Իմ  քույրիկի  հետ   գնացել  էինք  իրենց  դպրոց:Նա   այնտեղ   աշխատում   է  աշխարհագրության   ուսուցուհի:Նա իր  դաասը  անցկացրեց և մենք  նրա դասարանով գնացինք  սահադաշտ:Այտեղ  այնքան  հետաքրքիր  էր,որ բառերով նկարարագրել  չէր  լինի:Մենք   չմուշկ  էինք   քշում:Մենք  բոլորս   մեկ  ժամ  սահեցինք և  եկանք   տուն:Ես  այնքան  հոգնած   էի,որ  չիմացա,թե  ինչպես   քնեցի:

Կակաչ

Դաշտի  զարդն  է,
Գույնը`   ալ,
Ամեն  այտին`
Մի   սև   խալ

Խաղող

Գարնան  օրերին
Արցունք  է   մաղում ,
Աշնանը   քաղցր 
Ուլունք   է  կախում:

Նուռ

Կարմիր   քսակ,
Չունի   դուռ,
Մեջը    ուլունք  
Կա  մի  բուռ:

կաղամբ

Արմատը   հողում,
Գլուխը  դրսում,
Հազար  շոր  հագած`
Դողում  է,մրսում:

суббота, 9 февраля 2013 г.

Սունկ


Էն  ինչն  է,ինչ`

Մի  տուն  ունեմ  մի
սիրունանի,
Հարյուր հազար
տախտակ  ունի:

Քիթ

Էն  ինչն  է,ինչ`
Երկու  տուն,
Մի   սիրուն:

Աչք

Էն  ինչն  է,ինչ`
Բըռնեմ`   բըռնովըս  մին,
Թողնեմ`   աշխարհքովս  մին:

Շրթունքներ

Էն  ինչն   է,ինչ`
Ասում եմ`  արի,արի  
Գալիս  չի:
Ասում  եմ` մի  գալ,մի  գալ,
Գալիս  է:

Մկրատ

Էն  ինչն  է,ինչ`
Երկու  անբաժան
Երկու  կըբաժանեն

Գազար

Էն  ինչն է,ինչ`
Ինքը  հողի  մեջ,
Միրուքը   շողի   մեջ:

пятница, 8 февраля 2013 г.

Եղևնի

Անվախ  կանգնել  է
Նա  ձմռան  առաջ, 
Չի   ցրտահարվում 
Մարմինն  իր  կանաչ

Թթնիր

Ես կարաս  եմ`
Շուրթս  բաց,
Հուր  պատերիս`
Համեղ  հաց:

Նուռ

Կլոր բույն է,
Բերանը`  փակ,
Կեղևը`  դեղ,
Միջուկն  համեղ:

ՁՅՈՒՆ

Ձմռանն  ամենուր եմ,
Ձեր  սիրելի  հյուրն  եմ,
Մեծի  համար   պաղ  եմ,
Մանուկների  խաղ  եմ:

Արջ

Ապրում  է  նա  անտառում:
Քարանձավում,որջերում,
Սիրում  է  մեղր ու մրգեր,
Մուշ-մուշ  քնում  ողջ  ձմեռ:

Նապաստակ

Քամին  փչեց`  կփախնի,
Ճյուղը  զարդեց`  կթոռչի,
Ականջները   միշտ   ցցում,
Ոչ  ոք  նրան չի  հասնի...

Նամակ

Ես  մի  թուղթ եմ,ունեմ    չորս  ծալք,
Շատ  եմ  սիրում  կանոն ու կարգ,
Թեև   թուղթ  եմ,բայց  գաղտնապահ
Ինչ  է  գրվախ,չես   իմանա:
Թեև  անթև  ու  անփեըուր,
Թռչում հասնում  եմ  ամենուր:

Իմ ընկերուհին

Իմ   ընկերուհու  անունը  Վալերիա  է:Նա  շատ  ընկերասեր  և բարի  աղջիկ  է:Նա  ինձ  օգնում  է  դասերում:Նա  ինձանից  2  տարով  մեծ  է:Ամռանը  մենք միասին  տարբեր  խաղեր   ենք  խաղում:Մենք   իրարից   գաղտնիքներ  չունենք:Ես շատ   եմ սիրում  իմ ընկերուհուն:

суббота, 2 февраля 2013 г.

ՀՀ դրոշ

Դրոշը  եռագույն է:[կարմիր,կապույտ,ծիրանագույն
կարմիր գույնը  խորհրդանշում  է Հայկական լեռնաշխարհում  հայ  ժողթվրդի  պայքարը  հանուն անկախության,ազատության և  քրիստոնյա  հավատի:
կապույտ գույնը  խորհրդանշում է  հայերի երկնքի տակ  ապրելու  կամք:
ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆԸ    հայ   ժողովրդի  ստեղծագործ  տաղանդը   և աշխատասեր  ոգին:

Իմ առաջին գիրքը

Իմ  առաջին  գիրքը  ինձ   նվիրել են  հուլիսի-5ին իմ ծննդյան օրը:Ես  արդեն տառաճանաչ էի ,շատ  ուրախացա, որ  կարող  եմ  արդեն  գիրք  կարդալ: Զգուշությամբ  բացեցի
գիրքը,թերթեցի,նկարները  դիտեցի,հետո  կազմի  վրայի  վերնագիրը  կարդացի:Հովաննես
Թումանյանի  մասին  դպրոցում շատ  էի  լսել:Այդ  պատճառով  միանգամից խորասուզվեցի
ընթերցանության  մեջ:Ես   չզգացի,թե  ինչքան ժամանակ անցավ,թե ինչպես  սենյակս  մթնեց,երբ  մայրիկս լույսը  վառեց,սթափվեցի և  ուրախացած բացականչեցի.
-ինչ լավ գիրք է,ինչ հետաքրքիր  հեքիաթներ  են:
-Սա  քո առաջին  գիրքն է,դեռ շատ գրքեր  կունենաս,-ասաց  մայրիկս


Great Britain

Great  Britain is  an  old country.Its capital is  London.The  flag of   Great  Britain is  the Union  Jock.Its blue,red  and  white.It  is  a flag   with  three  crosses.

Մեծ  Բրիտանյան  հին  երկիր  է:Նրա մայրաքաղաքը Լոնդոնն  է:Բրիտանյաի  դրշի  անունը Յունիոն  Ժեկ  է:Այն կապույտ,կարմիր և  սպիտակ  գույներ ունի:Այն   3  խաչերով դրոշ է:

Big Ben

Big  Ben  is  in  the  centre   of  London.It  is  a  big   clock.It  has  got  four  faces.The  faces of  click are very large.The  minute-hand  of  Big Ben is  14 feet long,the   hour-hand   is  9  feet,and  the  figures  are  2 feet  lang.

Բիգ  Բենը   գտնվում  է Լոնդոնի  կենտրոնում:Այն  մեծ ժամացույց է,ունի  4  կողմ:Ժամացույց կողմերը  շատ մեծ  են:Բիգ  Բենի րոպեի սլաք  ունի 14 ոտնաչափ   երկարություն,ժամի 9 ոտնաչափ: Թվերը  2  ոտնաչափ  երկարություն ունեն:

пятница, 1 февраля 2013 г.

Արծաթե թիթեռնիկների ժամանակը

Սառը  քամին
Գրկեց  ամպին,
Կախարդեցին
Ամպ  ու քուլա,
Արծաթ   թևերով,
Ճերմակ  գույներով
Թիթեռնիկներ են
Իջնում  խմբերով
Ջյունն  է սպասված,
Ճերմակ  է  փռում,
                                                                           Սառնամանիքն  է
                                                                           Հեռվում  չարախնդում:

Ուսուցչիցս ինձ

Ինչպես պայծառ լուսատու
Նոր շողացող աստղի պես
Երազներով կենսատու
Սեր ու խինդ ես տալիս մեզ
Աստված տա դառնաս հեզ:

Երբ ժպտում է արևը

Լուսաբացին  լեռների  հետևից  բարձրանում է  արեգակը:Արևը  մեզ  բերում  է  բարի  լույս: Երբ  արևը  ժպտում  է երկնակամարից, ուրախանում  են  թռչուններն ու բույսերը:Մենք`  երեխաներս, արթանանում  ենք  արևի  շողերից: Դպրոց  ենք   գնում, իսկ  արևը`  ուրախ  ժպտալով   ճանապարհում  է  մեզ: Ամբողջ  օրը  արևը  ժպտում է  աշխարհին, մարդկանց, ու  մենք  ուրախ  ենք, որ  նա  կա ու  ժպտում  է  մեզ:

Ակրոստիկոս

Փաթիլն  է  իջնում
Անտառում,սարում
Թիթեռնիկի  պես
Իջնում է  ձյունը
Լուռ  ու  մունջ

Ակրոստիկոս

Ձնեմարդը  միշտ  ժպտում է,
Յուաքանչյուրը կզգա,
Ուրախ  նայում,հիշեցնում  է`
Նոր  տարին շուտով  կգա: