понедельник, 4 марта 2013 г.

Բադակտուց


Բադակտուցը կոյանցքավորների կարգի ձվադրող կաթնասուն է:Գիտնականները երկար ժամանակ չեն հավատացել բադակտուցի գոյությանը: Նրա մասին պատմությունները համարել են հնարովի: Բայց, ի վերջո, համոզվել են, որ այդ արտասովոր կենդանին իրոք գոյություն ունի: Սկզբում նրան անվանել են թռչնագազան, իսկ հետո՝ նաև բադակտուց:
Հանդիպում է միայն Ավստրալիայում: Բադակտուցի տափակ մարմնի միջին երկարությունը 45 սմ է, պոչինը՝ 15 սմ: Մազածածկը մուգ գորշ է՝ կազմված կոպիտ քստամազից և խիտ ենթաբրդից: Նա բադի նման կտուց ունի, թռչունների նման ձու է ածում և շատ հատկանիշներով նման է սողուններին (արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները): Ձվերը (դնում է 1–2 ձու) նույնպես ավելի շատ նման են սողունների, քան թռչունների ձվերին: Մինչդեռ կաթնասուններին բնորոշ հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են, իսկ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկած ձագերին նա կերակրում է կաթով: Բադակտուցներն ապրում են գետափնյա բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ: Կարճլիկ ոտքերի մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում՝ հայթայթելով տարբեր ջրային միջատներ, թրթուրներ, խխունջներ:
Բադակտուցն ունեցել է ոչ մեծ արդյունագործական նշանակություն (օգտագործվել է մորթին): Ներկայումս նրանց թիվը խիստ պակասել է, և որսն արգելված է:

Комментариев нет:

Отправить комментарий