среда, 15 мая 2013 г.

Վարդան Այգեկցի


Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սդակզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան     Հայաստանի  Սև լեռների Տոստ  կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի  մականունը: Այնտեղ նա գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն: Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։
Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ “ Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է: Այն հրատարակվել է 1668 թականին,Ամստերդամում: “ Աղվեսագիրքը” թարգմանվել է վրացերենարաբերեն, ռւսերեն:
Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий