Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրիում:Քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում:
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։
1895 թվականին վերադառնալով
Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ
ՀՅԴ կուսակցության
Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,
1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել
Երևանի բերդում:

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը:
1897 թվականին մեկնել է արտասահման,
Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։
1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել
Թիֆլիսում։
1899 -
1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։
1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և
Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից:
Կովկասում մնալը այլևս անհնար էր և
1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում: Իսահակյանը մեկնում է
Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և
Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել
1915-
1922թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը
Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Իսահակյանի արձանը Պանթեոնում։
XIX դարի վերջի և
XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ
հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
1926 թվականին Իսահակյանը այցելեց
Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը»
1928)։ Վերադարձավ արտասահման
1930թ և ապրեց այնտեղ մինչ
1936 թվականին՝ հանդես գալով որպես
Խորհրդային Միության կողմնակից։
1936 թվականաին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Комментариев нет:
Отправить комментарий