четверг, 31 января 2013 г.
Աշունը մեր բակում
Մեր բակում որդան կարմիր աշուն է: Վայրի խաղողի որթերը աշնան արևի տակ կարմրին են տալիս:Որթերի վրա դեղին արևի նման թափվել են դեղին տերևները:Աշունը մեր բակում շատ շքեղ է.մի կողմում ոսկեդեղին ծառեր,մյուս կողմում դեռ կանաչ ծառեր: ՈՒ այս ամենի մեջ վառվում է խաղողի որթը կարմիրով,դեղինով,կանաչով: Իսկ սև ասֆալտը դարձել է դեղնազոծ գորգ:
Փաթիլի երազը
.jpg)
Ծառահանդես
Ամառային այգին շողշողում էր արևային գույներով: Այգում պարահանդես էր: Գույների շողամրցում: Ծառերը ներկել էին իրենց ողջ շքեղությամբ: Բոսոարագույն հագուստներով նազում էր բալենին: Ոսկեդեղին ու փայփլւն հանդերձներով շորորում էին կեռասենին, սալորենին: Հանկարծ բոլորը մի պահ քարացան.շուրջը լցվեց արևային ոսկեդեղին ցոլքերուվ: Տիեզերական պտուղն էր ճեմում` արքայական ծիրանի հագած:Ով կհախթեր, եթե ոչ ամենահայկական պտուղը ծիրանը: Տոնահանդեսում հաղթեց կենաց պտուղ` որպես սիրո պտւղ: Դա միակ պտուղն է որ ձեռքով բաժանվւմ էր երկու մասի:
Հայրենիք
Ես լույս աշխարհ եկա և առաջին բանը որ տեսա,դա գեղեցիկ ժպիտով ողողված մի դեմք էր.մայրս էր;Հետո պատւհանից տեսա արևը,կապույտ երկինքը;Երբ մայրիկս հետ տուն գնացի, ջերմ ժպիտներ տեսա;Հետո,հետո` տարիներ անցան,ես մեծացա ու արդեն դպրոց եմ գնւմ .նոր մարդիկ,նոր դեմքեր ու նոր ժպիտներ;Այդ բոլորը իմ հայրենիքն է,ուր ես ապրւմ եմ,Հայաստան աշխարհն է;
Подписаться на:
Сообщения (Atom)