I have a big family.I have got a brother and a sister.His name is Arthur and my sisters nae is Agnesa.My brother is a pupl but my sister doesnt go to school.My father is a director and my mother is a doctor.In the evening we usually gather in the living-room.We often watch TV.We go to bed at 12 oclock.
Ինեսայի օրագիրը
воскресенье, 20 октября 2013 г.
воскресенье, 29 сентября 2013 г.
суббота, 28 сентября 2013 г.
Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանը ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ` նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թվականին (հայկական ցեղասպանության տարին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար)` Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թվականին Գնեսինն Արամին առաջարկում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է ռուս հայտնի կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը կոնսերվատորիան ավարտում է փայլուն գնահատականներով: Նրա առաջին խոշոր աշխատանքը «Առաջին սիմֆոնիան» է։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
1936-1947 թվականներն ամենաբեղմնավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա երաժշտություն գրում է դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, ինչպես նաև երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր` բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանն սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և՛ Մոսկվայում, և՛ Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»` հայ այլ մեծերի՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանիկողքին։
Նամակ մայրիկին

Մայրիկ իմացիր,որ ես էլ քեզ չեմ բարկացնելու,որովհետև արդեն մեծացել եմ և հասկանում եմ որն է սխալ:Երբ դու հոգնած ես,ես փորձում եմ քեզօգնել,որպեսզի մի թոքր թեթևացնեմ քո հքգսեռը:Իմ շատ սիրելի մայրիկ ես քեզ շատ-շատ-շատ սիրում եմ:
вторник, 2 июля 2013 г.
среда, 15 мая 2013 г.
Վահան Տերևան
Ծնվել է Ախալքա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, ՑոլակԽանզադանյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915`«Մշակ»թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:
Վարդան Այգեկցի
Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սդակզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոստ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը: Այնտեղ նա գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն: Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։
Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ “ Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է: Այն հրատարակվել է 1668 թականին,Ամստերդամում: “ Աղվեսագիրքը” թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռւսերեն:
Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:
Подписаться на:
Сообщения (Atom)