воскресенье, 3 марта 2013 г.

Նապաստակ


Նապաստակներ (լատ.՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ ` գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։
Մարմնի երկարությունը․50-60 սմ է, կենդանի զանգվածը` 4-5, երբեմն` մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը` կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է։ Ձմռանը գույնը չի փոխում։
Ակտիվ է մթնշաղին, մասմամբ` գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի։ Ունի որսարդյունագործ նշանակություն։ Միսը համեղ է, մորթին` էժանագին։ Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը։ Կարող է տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Պանդա


Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում: Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ: Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը:
Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826—1900) շնորհիվ: Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին: Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով: Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են: ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից: Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով: Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով: Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն: Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համարմահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում:

աղվես


Ընդհանուր տեղեկություններ

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:Տարածման վայրերը
Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու: Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական: Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ: ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում:

[խմբագրել]Սնունդը

Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանմանվնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով:

[խմբագրել]Բազմացումը և ձագեր

Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ:

Շնորհավոր մարտի 8

Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր աղջիկների մարտի 8 - ը:
Եղեք բարի, ուրախ, երջանիկ: Թող ծիծաղը ձեր դեմքից անպակաս լինի: Կարճ ասած ցանկանում եմ առողջություն, երջանկություն, հույս, հավատ, սեր և աշխարհի ամենա լավ բաները: Շնորհավոր ձեր մարտի 8-ը:  ՇՆՈՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8,ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ Եւ ԱՂՋԻԿՆԵՐ,ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ,ԱՆՄԱՐ ԺՊԻՏ,ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ,ՄԻՇՏ ԼԻՆԵՔ ՍԻՐՎԱԾ Եւ ՍԻՐԵԼԻ ,ԱՆՀՈԳ ՈԷ ԱՆՏՐՏՈՒՆՋ ԿՅԱՆՔ... 





суббота, 2 марта 2013 г.

Լուսինը

Մութ   երկինքում  լողում   է  լուսինը:Նա    դեղին  գույն  ունի:Լուսինը    լուսավորում  է  մեր   գյուղը:

Ձնծաղիկ

Ձյան սպիտակ   օրորոցից,
Ինչպես   մանուկն  իր մոտ  ծոցից,
Որ ծաղիկն  է մեզ   հյուր գալիս,
Գարնան   գալը  իմաց տալիս

Արևածաղիկ

Հողից   վերև  
Փոքրիկ   արև,
Վրան  հազար
Սերմ  ու  տերև: